Մեր նոր ընկեները խոստացան այցելել մեր կրթահամալիր

This slideshow requires JavaScript.

Այսօր մենք ուղևորվեցինք դեպի Աշտարակ:

Մենք այցելեցինք Աշտարակի Մայր դպրոցը: Մայր դպրոցը նոր էր և շատ գեղեցիկ: Մենք այնտեղ շփվեցինք մեզ հասակակից 8-րդ դասարանցիների հետ: Երկար զրուցեցինք և նույնիսկ, ոմանց հետ ընկերացանք: Մենք մասնակցեցինք հետաքրքիր երեք դասաժամի՝ անգլերենի, գրականության և պատմության դասաժամերին: Անգլերենի դասաժամին կատարեցինք մի հետաքրքիր երկխոսություն, որտեղ մեր սիրելի Նարեն և Աշտարակի Մայր դպրոցի մի ճարպիկ աղջիկ ծանոթացան անգլերեն լեզվով: Երխոսությունը անցավ շատ հաճելի և հաջողված: Անգլերենի դասաժամին հետևեց գրականությունը: Գրականության դասաժամից քսան րոպեն տրամադրեցինք մեր գիտելիքներին, որից հետո մեր դասարանը բաժանվեց ըստ նախատեսված խմբերի: Խմբեր, որոնք ներկայացնում էին Մայր դպրոցը, գրադարանի կայքը, Միջին դպրոցի կայքը (Իրինա Վասիլյան), մեր ուսումնական բլոգները (Նարե Ղալամքարյան և ես) և այլ հետաքրքիր գործառույթներ, որ իրականացվում են մեր դպրոցում: Ինչպես վերևում նշեցի, վերջին  դասը պատմությունն էր: Դասի մի մասը նվիրեցինք մեր պատմության անցած թեմաներին, և կատարեցինք բուռն ու անմոռանալի քննարկում: Իսկ դասի հաջորդ մասում մենք այցելեցինք կրակայնին սրահ, որտեղ գտնվում էր մի ծանր հրացան իր սարքավորումներով: Եվ այնտեղ մեզ օգնեցին, հրացանով կրակել նշանակետին: Ժամանակն այնքան լի էր նորություններով, որ անցնում էր աննկատ: Հետո մենք մեր նոր ծանոթների՝ մեզ հյուրընկալողների հետ ճանապարհվեցինք դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի, երգեցինք մեր հոգևոր երգերը՝ «Առավոտ լուսո», «Քրիստոս ի մեջ» երգերը: Վերջում մենք գնացինք մի հեքիաթային վայր, որտեղ հոսում էր Քասախ գետը: Այնտեղ միասին հաց կերանք, ամրապնդելով մեր ընկերությունը և հաջողություն մաղթելով շարժվեցինք դեպի Երևան: Ավելացնեմ նաև, որ մեր նոր ընկեները խոսք են տվել այցելել մեր կրթահամալիր:

3 կարծիք «Մեր նոր ընկեները խոստացան այցելել մեր կրթահամալիր»-ի վերաբերյալ

  1. Շատ սիրելի Էլեոնորի քույրիկ սիրելի Էդիտա ջան: Հաճելի էր քո բլոգ այցելելը: Շատ ապրես, լավ ես պատմում: Միայն թե Աշտարակով հոսում է Քասախ գետը: Ինչևէ, նյութդ տանում եմ mskh, շնորհակալություն:

Թողնել մեկնաբանություն