Ընթերցել…

???????????????????????????????Ես շատ եմ սիրում ընթերցել գրքեր:Այդ զբաղմունքը մտնում է իմ հոբիների մեջ: Ես կարդացել եմ Եզովպոսի առակները, Հ. Խանդամուրի «Կանաչ ճամպրուկը», Նաիրի Զարյանի «Սասնա Դավիթ» էպոսը, Մուրացանի «Առաքյալը», Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը», Ռոբերտ Լուիս Ստիվենսոնի «Գանձերի կղզին», Ժյուլ Վեռնի «15ամյա նավապետը» և այլն:
Ինչպես մյուսները ունեն ընթերցված գրքերից ամենասիրելին, այնպես էլ ես ունեմ: Ճիշտ է բոլոր գրքերն էլ ունեն իրեն խոր յուրովի իմաստը և այն տպավորությունն է, որ կարծես բոլորն էլ ինձ կյանում օգնել են և ընտրել դրանցից ամենասիրելին՝ շատ դժվար է: Իմ ամենասիրած գիրքը Րաֆֆու «Խաչագողի հիշատակարն» է: Այդ գրքի իմաստը արտահատվում է հետևյալ կերպ՝ «բարձրանալ ժայռի անեզերք անդունդից»: Երբ մարդն ընթերցում է՝ նա նույն դրության մեջ է ընկնում, ինչ գրքի հերոսը և զգում է այն, ինչը կզգար նկարագրվող հերոսը: Ավելի ճիշտ՝ ֆիլմի հերոսը, որովհետև կարդալուց դու պատկերացնում ես պատմության ընթացքը, հետևաբար պատմությունը դառնում է ֆիլմ, իսկ հերոսը՝ ֆիլմի հերոս:
Կարդալը շատ հետաքրքիր է: Բոլորին խորհուրդ եմ տալիս կարդալ Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը»:

Թողնել մեկնաբանություն