Հեռավոր աշխարհներում…

(Ճամփաներով այսպես…)

Ես իմ տանից հեռվացել եմ,
Անծանոթ եմ ու մենակ,
Փորձում եմ քայլել ես ուղիղ,
Փորձում եմ լինել ես հստակ:

Ճամփաներով անց եմ կենում ես այսպես,
Քայլում եմ ու գլուխս կախում,
Կախում եմ ես ու մտածում
Որքան անվերջ է իմ ճանապարհը
Այս հեռավոր աշխարհներում:

Չկան դռներ ճանապարհիս,
«Անվերջ ճամփորդ» է իմ անունը,
Կան մտքեր միայն, տարակուսանք,
Եվ ոլոր-մոլոր մի ճանապարհ,
Եվ ա՛յդ է միակ ճանապարհն իմ…
(Ձա՛յն է տալիս)

Հեռավոր աշխարհներում է սիրտս մնացել,
Թողել է մենակ ու հեռացել,
Չի՛ հիշել գեթ վերջին անգամ ինձ հիշի
Ու նոր մնա աշխարհներում այն հեռավոր…

Հիմա ձայն է տալիս նա այնտեղից,
Կանչում է իր ձայնն ինձ հեռուներից
Վերադարձի երգն է երգում նորից,
Կանչում, ճչում է նա ինձ…

Իսկ ես կանգնած եմ իմ տեղում
Հայացքս՝ լուռ ու տխուր,
Տանջվում է հոգիս այդ հնչյուններից,
Ես ետ եմ ուզում իմ սիրտը
հեռավոր աշխարհներից…

 

(Երկնային հաճույք)

Մայրամուտի շողերում
Ծառերն են հեզ թեքվում
Ու տաք զեփյուռի հետ
Կարծես թե՝ պարում:

Մայրամուտի շողերը
Ընկնում են ծովի վրա,
Ալիքները բերում են
Շողերը նրա…

Իսկ շողերը մայրամուտի
Օդի շերտերի հետ
Պարում են օդում,
Խառնվում շուրջբոլորս տիրող
Մայրամուտի հանգստությանը…

Ես նստարանի վրա նստած
Դիտում եմ այս բոլորը,
Ապրում եմ նրանց հետ
Ամեն մի վայրկյանը:

Սիրում եմ շողերն արևամայրի
Սիրում եմ գույները նրա հանգչող
Սիրում եմ ալիքները
Որ տարածում են նրա շողերը…

Նստարանի վրա նստած
Ես դիտում եմ հանդեսը,
Սակայն իմ ծափերը չեն հասնում նրանց
Ես շատ փոքր եմ…
Վե՛հ են նրանք ու հեռու,
Հեռու են մարդկային հաճույքներից
Եվ կոչվում են նրանք «Երկնային հաճույք»
Հիացնելն է նրանց դերը…

(Հայելիներով դու հեռացիր)

Երբ բոլոր հայելիներում արտացոլվեց քո պատկերը,
Ինձ թվաց, թե ընկել եմ նույն աշխարհը ես
Երբ առաջին անգամ տեսա ես քեզ…

Հայելիներն են իմ աչքերը,
Որոնց մեջ դու ես՝ քո պատկերը,
Դու ես, քո ժպիտը, քո աչքերն են ու քո դեմքը…

Խաղաղվի՛ր իմ հոգի, դու նորից կտեսնես նրան
Քո հայելիե աչքերում,
Նորից կարտացոլվի քո պատկերը
Իմ անջնջելի հուշերում….

Հայլիները դու տար քեզ հետ,
Թող ինձ միայն քո պատկերը իմ հեռավոր աշխարհնում…

 

(Լռություն)

Տարօրինակ է ինձ թվում
Լռությունն այս խորհրդավոր,
Մի՞թե աշխարհն էլ է այսքան խորհրդավոր,
Որտեղ ես ծնվել եմ, օրորվել իմ օրորոցում…
Մի՞թե աշխարհում այս մտամոլոր
Մեկը գտել է ճիշտ պատասխանը հանելուկի…

Տարօրինակ է ինձ թվում
Լռությունն այս խորհրդավոր,
Տարօրնակ են մարդիկ,
Ովքեր նայում են ապշած ու զարմացած
Տարօրինակ է դեմքերը նրանց…

Ո՞վ է ձեզ սովորեցրել նայել այդպես հիմար հայացքով,
Նայել այդպես բութ ու անհասկացող,
Ի՞նչ է, չե՞ք հասկանում ով եմ ես ու իմ հոգին,
Չեք պատկերացնում, որ մարդ ունի մի պատերազարդ հոգի
Որտեղ ծնվում և մահանում են զգացմունքներն մռայված ու մթին
Կամ էլ լուսավոր ու սփռված…

Մի՛ լռեք, մի պահեք ձեր մտքերը գաղտնի
Մի պահեք ձեր մտքերը լռության մեջ մթին,
Ասեք դրանք բարձր և
Թող ծնվեն նրանք խախտելու լռությունը խորհրդավոր…

Թողնել մեկնաբանություն