Վիդեո խաղերի ազդեցությունը

Վաղուց ի վեր վիդեո խաղերը բազմաթիվ կասկածների տեղիք են տվել: Մանկության շրջանում վիդեո խաղերը երեխաներին դարձնում են գեր և ագրեսիվ. շատ են խոսում նրա սարսափելի ազդեցության մասին: Այնուամենայնիվ, նոր հետազոտումները փաստում են, որ որոշ խաղեր կարող են լավ ազդեցություն ունենալ երեխայի առողջության վրա: Շատերն այդպես չեն կարծում, բայց բազում խաղամոլներ համամիտ են: Բայց ինչպե՞ս է դա հնարավոր, երբ ցանկացած տարիքի երեխա, նստելով հեռուստացույցի կամ համակարգչի դիմաց, խաղում է ագրեսիվ խաղեր: Ինչպե՞ս կարող են հետազոտությունները այլ կերպ ապացուցել: Արդյո՞ք խաղերը լավ ազդեցություն են թողնում ձեր առողջության վրա, նույնիսկ երիտասարդությունը «ծուլանում» է:

Վիդեո խաղերի ազդեցությունը աչքերի վրա

Փաստորեն, գործողությունը և արկածային խաղերը կարող են բարելավել տեսողությունը, ինչպես նաև օգնում է բուժել  Ամբլիոպիան, որն ավելի տարածված է «ծույլ աչք» անվանումով: Ամբլիոպիայի դեպքում մարդու մի աչքը ավելի վատ է տեսնում: Ամբլիոպիան բուժելու համար պետք է լավ տեսնող աչքը ծածկել աչքակապով: Այնուամենայնիվ, Նետինգհամ Համալսարանի հոտազոտողները պնդում են, որ նրանք գտել են դրական ազդեցություն թողող այլ բուժում, որը կարող է իրականում բուժել աչքը մի ժամում: Այնինչ, աչքի բուժման ձևը, որը գտել էին հետազոտողները, տևում է 400 ժամ:  Ռոչեստրի Համալսարանը հետազոտումները ցույց են տվել, որ First-person shooter (FPS) վիդեո խաղերը ուենում են դրական ազդեցություն աչքի տեսողության վրա:

Ազդեցությունը ուղեղի վրա

Ամեն օր ստեղծվում են նոր, խելացի խաղեր։ Խաղեր, որ տարբեր հմտություններ են սովորեցնում, օրինակ՝ խաղեր, որոնց միջոցով սովորում են արագ մուտքագրել, ավտոմեքենա վարելու խաղերը օգնում են ֆիզիկա հասկանալ, ավելի շատ իմանալ պատմական իրադարձությունների մասին,  ճանաչել երաժշտության տեսակները՝ դասական և մոդեռն ռոք, հասկանալ՝ երբ են կառուցվել ինդուստրիալ և բնակելի տարածքները, փոխադրման կառուցումը, թռիչքի մոդելավորումը, գոյատևման հնարավորությունները, խմբային աշխատանքները, աշխարհագրությունը և այլ շատ բաներ։
Հիշո՞ւմ եք, երբ փոքր ժամանակ Տետրիս էիք խաղում։ Այս խաղը մարդիկ խաղում էին տարիներով, շատ հին և սիրված խաղ է։ Լավ, սակայն դուք չգիտեք, որ Տետրիսը զարգացնում է ուղեղը։ Սա ստուգելու համար փորձ արվեց 26 դեռահաս աղջիկների հետ։ Նրանք պետք է ամեն օր 30 րոպե Տետրիս խաղային և սա կրկնեին երեք ամիս։ Երեք ամիս հետո հայտնաբերվեց, որ խաղացողների ուղեղը սկսել է լավ աշխատել, բացի այն աղջկանից, ով պրոֆիլակտիկ չի խաղացել։  Գիտնականներն ասում են, որ Տետրիսի արդյունավետությունը այն է, որ հաստացնում է ուղեղի կեղևը, որը շատ կարևոր դեր ունի. պատասխանատվություն է կրում տեսողության, հասկացողության և լսողության համար։

Թարգմանեցին Էդիտա Հարությունյանը և Էմմա Իսախանյանը
Նկարի աղբյուրներ՝ athgo.org
ry-spirit.deviantart.com
bubblews.com

Թողնել մեկնաբանություն