Դիջիպատում

IMG_61992013 թվականի ուսումնական տարին շատ հետաքրքիր էր, և՛ ձեռքբերումներով, և՛ խնդիրներով: Ձեռքբերումներս ավելի շատ էին, քան խնդիրները: Դրանք այդքան էլ իմ ձեռբերումները չէին, դրանք ընդհանուր մեր դասարանի ձեռքբերումներն էին, դրանք նյութերն էին նվիրված ուսուցչի տոնի, հայանուն գրողների (սրանք իմ ամենասիրած աշխատանքներն էին), ինչպես նաև ձմեռային այդպիսի մի քանի աշխատանքներ էին: Թվարկված նյութերից շատերը ուղարկվել էին Դիջիթեքին և Ստուգատեսին և հաղթել. Խոսքը այսպիսի ձեռքբերումների մասին է: «Դասարանային աշխատանքներից »  ինձ ամենաշատը դուր էր եկել այն ժամանակամիջոցը, երբ մենք գտնվում էինք Թումանյանի այգում և նկարում էինք: Դա Կինոփառատոնի համար էր:
Իհարկե, ես անհատական ձեռքբերումներ էլ եմ ունեցել: Իսկ հիմա մի քիչ պատմեմ ձախողումներիս մասին: Հաղթանակը հաղթանակ չի, եթե այն չես ստանում մինչև վերջ: Ձախողում եմ համարում, երբ հաղթում ես և չես վաստակում հաղթանակը: Կաշխատեմ, այս տարի այդ ձախողումները չլինեն:

Այսպիսով, ինձ թվում է 2014 թվականի ուսումնական տարին կտարբերվի 2013 թվականի ուսումնական տարվանից իր իրադարձություններով, խնդիրներով և ձեռքբերումներով:

Թողնել մեկնաբանություն