Հոլդենին…

«Տարեկանի արտում, անդունդի եզրին» պիես

Բարև, Հոլդեն: Այսքան ժամանակ ես լսում էի քեզ: Իսկ քանի որ ամեն ինչ փոխադարձ է, հիմա դու պետք է լսես իմ կարծիքը:
Եթե դու նկատել ես, երբ ինչ-որ զգացողություն է իշխում քո մեջ, դրան հաջորդող իրադարձությունը փոխում է այդ զգացողությունը և նորն է բերում: Այսինքն, կյանքում ամեն ինչ ացնում գնում է, մենք էլ ենք անցնելու: Այս կյանքին ոչ մեկս ու ոչ մի բան հարկավոր չէ, բայց կյանքը մեզ է հարկավոր…  Մեկ-մեկ կարելի է ձևականություններին հետևել, դրանք հաճախ օգուտ են բերում քեզ ուրիշների մեջ, գիտե՞ս հասարակությունը մեծ ուժ է և դրա մեջ տարբերվելը շատ դժվար է, գրեթե անհնար…Գիտեմ, քո տրամադրությունը ընկավ, որովհետև դու այդպես չես մտածում, ինչևէ…
Երբ ես փոքր էի, ես մի անսովոր ցանկություն ունեի: Ես ուզում էի բարձրությունից ԹՌՉԵԼ…
Ինձ շատ դժվար է սրա մասին խոսելը, որովհետև ես հիմա գիտեմ, որ դա անհնար է… Ոզում էի ինձ հասակակիցներին և փոքրիկներին տեսնել վերևից: Հետո նրանց էլ կանչել վերև, որ միասին թռչենք…Իսկ հիմա իմ բոլոր «երազանքները» կոչվում են նպատակներ կապված դասերի, ապագայի և այլ առօրյա բաների հետ: Էլ ոչ մի անսովոր երևակայական մտքեր չեն մնացել: Դրանք միայն փոքր ժամանակ են լինում…
Իսկ հիմա անրադառնանք քո անսովոր երազանքին: Դու ուզում ես տարեկանի արտում և անդունդի եզրին դիտել քեզնից փոքրերին և պաշպանել նրանց անդունդ գահավիժելուց: Հրաշալի է…Իսկապես: Իսկ այդ երազանքը իզուր և անհիմն չի ծնվել քո մեջ: Երազանքը հոգու շարունակությունն է: Երազանքից կարող ենք դատել մարդու հոգին: Եվ ընդհանրապես, բոլորին էլ կարող ենք այդպես դատել:
Ես ուզում եմ քեզ, որպես ընթերցող, մի խորհուրդ տալ: Կյանքը շարունակվում է, պետք չէ կենտրոնանալ ամեն մի հիմարության վրա, որը շատ հաճախ նյարդայնացնում է և տրամադրություն գցում: Հաճախ արհամարհի և դու կտեսնես, որ ավելի թեթև կապրես: Աշխատիր շատ ժամանակ անցկացնել քո սիրելի մարդկանց հետ, օրինակ՝ Դ. Բ.-ի, Ֆիբիի, Ալիի: Մեկ-մեկ էլ Ջեյնին զանգահարի, ինձ թվում է քո տրամադրությունը դրանից կբարձրանա: Ընդհանրապես մի քիչ էլ մտածիր ապագայիդ մասին: Միգուցե հաջողության հասնես և կյանքի ճանապարհներից որևէ մեկի վրա քեզ երջանի՞կ զգաս…

Թողնել մեկնաբանություն