Ձևն ու հոգին


Հ.Թումանյան-«Ձևն ու հոգին»

EditaH

Ես համամիտ եմ Հ. Թումանյանի խոհերի հետ: Սկզբից դրանք բարդ էր ընկալելը, սակայն հետո ինձ համար սկսեց ամեն ինչ պարզ դառնալ: Այն փաստը, որ մարդիկ ամեն ինչի իմաստի փոխարեն կերպարանքն են ընդունում և դրա ձևական լինելը` դա ինչ-որ տեղ ճիշտ է: Բայց չեմ կարծում, որ ձևականության գաղափարի մեջ մտնում է մոմ վառելը և նմանատիպ գաղափարներ:

Մոմ վառելուց, Աստծուց խնդրանքը կամ աղոթքը սկսում է վառվել, նկատելի լինել, գոյատևել, դա ձևական բնույթ չունի, դա հոգեկան կարիք է: Այն մի տեղ պետք է ծնվի և ապրի, ապա` հանգչի:

Իսկ ինչ վերաբերվում է թատրոնին, ես համամիտ եմ, որ կարող է ունևոր որևիցե մեկը մտածի թատրոնի գեղեցկության և պատերի մասին, այսինքն` ձևի, սակայն նա հաստատ ի սրտե կվառի մոմը եկեղեցում:
Իմ կարծիքով, «Ձևն ու հոգին» գրվածքի դեպքերը մի-քիչ տարբեր ասպարեզներ են, թե մարդուն ինչ է պետք և ինչի մասին է մտածում:

Թողնել մեկնաբանություն