Աստված՝ ամենուրեք

Ռուսերենից-հայերեն թարգմանեց Էդիտա Հարությունյանը

Սիկխիզմի հիմնադիր Նանակը հասարակ ու գեղեցիկ մարդ էր: Նա ուներ ընդամենը մի աշակերտ, ում երբևէ ոչինչ չէր սովորեցրել: Նա ուղղակի ոգևորված երգում էր, իսկ աշակերտը ձայնակցում էր նրան և խաղում հասարակ երաժշտական գործիքներով: Այսպիսի մի պատմություն են պատմում: Մի օր Նանակը գնաց ճամփորդության: Նա անցավ Արավիան և հասավ Մեկկա, որտեղ հսկում է սրբազան մուսուլմանը՝ սև քար Կաաբան: Արդեն ուշ էր: Նանակը աղոթեց ու պառկեց հանգստանալու: Բայց նրա մոտ եկան սրբազանի հսկիչները և ասացին, որ այդպիսի դրսևորումը նրանց կասկածելի է թվում:
_Դուք եկել եք Հնդկաստանից, որտեղ ժողովուրդը գիտե, ինչպես լինել հարգված: Դուք պառկել եք ոտքերով դեպի սրբազան քարը: Դա դիպչում է մեր կրոնական զգացմունքին: Մեր համար այս քարը ներկայացնում է Աստծուն, նրա մեջ ամփոփված է աստվածայինը:
Նանակը ասաց.
_Դուք ասացիք, որ ձեր Աստվածը ամփոփված է այս քար մեջ, բայց իմ Աստվածը ոչ մի տեղ ամփոփված չի: Հետևաբար, որտեղ իմ ոտքերը թեքեմ նա կլինի այնտեղ:

Թողնել մեկնաբանություն