Պարույր Սևակ՝ տպավորություններս

Պարույր Սևակը այն հայ գրողներից է, ում ստեղծագործությունները պետք է բոլորին հասանելի և ծանոթ լինի: Մենք նույնպես ծանոթանում ենք նրա ստեղծագործություններին և ինձ հաճելի է ընթերցել Սևակ: Նրա սետղծագործությունների մեջ գերակշռում են հայացքները ցանկություններին և գաղափարներին: Որպես փոքրիկ ներածություն մենք գիտեինք, որ մեծ տարիքում են կարդում Սևակ, և իրոք՝ պատկերացումները, մտածելակերպը ամբողջովին փոխված սկսեցի ընկալել Սևակի մտքերը (կարդալ):  Համարում եմ, որ առաջին երկու ստեղծագործությունները կարդում էի զուտ ծանոթության համար, հետո սովորեցի և հարմարվեցի Սևակական ոճին, և ավելին, սկսեցի հասկանալ, համաձայնվել կամ չհամաձայնվել նրա հետ: Նրա բանաստեղծությունները կարդալիս հաճախ նկատում եմ, որ ես էլ եմ նույն մտածելակերպով պատկերացնում և տեսնում, և ուզում, հատկապես ամենաշատը համընկել է «Ուզում եմ» բանաստեղծության հետ: Ի դեպ, նրա բանաստեղծություններից ինձ ամենաշատը  դուր են եկել Ուզում եմ, Ինքս ինձ հերքում եմ, Ապրել, Գժվում եմ բանստեղծությունները: Դրանց մեջ ես տեսնում էի, թե ինչպես է մարդ տրվում զգացողություններին, գաղափարներին և ցանկություններին:

Նկարի աղբյուր՝ http://arxangelo.info/paruyr-sevak-4/

Թողնել մեկնաբանություն