Վաստակած հաճույք

Ումի՞ց ստացած.
_Գրքերից կամ գուցե և Աստծուց…
Ի՞նչը.
_Միտքը…
Մի՞տքը..իսկ ի՞նչ է դա.
_Միտքը ՎԱՍՏԱԿԱԾ ՀԱՃՈՒՅՔ է, մտածելը՝ խորիմաստ և երկար մի գործընթաց: Մտածելուց գլխիդ մեջ թափառում են հազարավոր մտքեր: Մտքեր, որոնք քո կարիքը ունեն, որպեսզի դու կառավարես ու խմբագրես նրանց: Եվ ահա սրբագրելով նրանց դու կարող ես ճիշտ որոշում կայացնել կամ կանգնել ճիշտ եզրահանգման: Մտքերը սիրում են, որ դու շոյում ես նրանց: Մտքերի օգությամբ, միջոցով կարող ես փլուզել քո դեմ կանգնած պատնեշները, որոնք, ցավոք, հաճախ են քեզ այցելում:

Լավ մտածելու համար պետք է հավասարակշռված լինել: Դա օգնում է, որ կառավարես քո կրքերը և ճնշես քո մտածողությունը: Հոգեպես հավասարակշռված լինելը օգնում է հասնել փայլուն մտածելակերպի գագաթնակետին: Դա մարդկային կենսագործունեության առաջին տարբերակն է: Իսկ երկրորդը՝ ֆիզիկական կենսագործունեությունն է:

Թողնել մեկնաբանություն